romb

Գինեգործությունը բարդ և միևնույն ժամանակ նուրբ արվեստ է։ Աշխարհում ամենագեղեցիկ լանդշաֆտներից մեկը ձևավորում են հենց խաղողի այգիները:
Մեր կազմակերպության գործունեությունը սկսվել է գինեգործական ավանդույթներով հարուստ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ գյուղի հարակից տարածքում, ծովի մակարդակից 1450 մետր բարձրության վրա նոր խաղողի այգիների հիմնումով։ 2018-2021 թվականներին հիմնված խաղողի այգիները զբաղեցնում են ավելի քան 45 հեկտար տարածք և տարեցտարի գնալով ընդլայնվում են: Այգիներում տնկված են հիմնականում Արենի և Ոսկեհատ խաղողի էնդեմիկ սորտեր՝ որոնք բնորոշ են տվյալ տարածաշրջանին:

Խաղողի այգիները խնամվում, պահպանվում են կենսաբանական և էկոլոգիական անվտանգության պահանջներին համապատասխան։ Այգիների մշակման ընթացքում չեն օգտագործվում թունաքիմիկատներ կամ նիտրատներ, որոնք կարող են վնասակար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։

Ի ն չ պ ե ս Ա մ ե ն ի ն չ ս կ ս վ ե ց

Մեր խաղողի այգիները մասնավոր սեփականություն են և պատկանում մի ընտանիքի, որը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ գյուղում՝ ծովի մակարդակից 1450մ բարձրության վրա խաղողի վազերի տնկմամբ սկիզբ դրեց հիասքանչ այգիների ստեղծմանը:

AWARDS

A r m e n i a n ' s M o s t R e c o g n i z e d W i n e r y

ՀԱՅՏՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հ ո վ ի տ

Ամայի և դժվարամատչելի հողատարածության վրա “խելացի գյուղատնտեսության” հիմունքներով և գրագետ նախագծմամբ, բացարձակապես զրոյից հիմնված այգիներն ամբողջությամբ հագեցած են կաթիլային ոռոգման համակարգով, որը թույլ է տալիս լիովին վերահսկել խաղողի որակը՝ որն էլ հանդիսանում է որակյալ գինու հիմնական գրավականը:

romb
ԳԻՆԻՆԵՐ

MEYRON

Խաղողի այգիների զգալի մեծամասնությունը գտնվում է հարավային թեքության վրա,  ինչն այդ տարածաշրջանի համար աննախադեպ է ու եզակի: Նման հարավային ուղղվածությամբ թեքությունը բարենպաստ ազդեցություն է թողնում խաղողի բարձր շաքարայնության և որակի վրա:

Milestones

O v e r F i v e D e c a d e s o f H i s t o r y

1967

The Beginning

Bruno Rossi leased five acres of his father and started with just an acre of vines.

1968

Building the Winery

The winery produces first vintage.

late 70-ies

New Sorts in the Vineyard

Bruno Rossi leased five acres of his father and started with just an acre of vines.

1979

First Art Events

Our Wine Club was established to educate consumers in wine & food matching.

80-ies

New Sorts in Vineyards

Bruno Rossi leased five acres of his father and started with just an acre of vines.

1979

First Art Events

Our Wine Club was established to educate consumers in wine & food matching.

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ա ս տ վ ա ծ ա շ ն չ յ ա ն լ ե գ ե ն դ

Գինին հնուց եղել է հայկական եկեղեցական ծեսերի անբաժանելի մասնիկը:
Ավանդույթի համաձայն, ազնվական գինին ստացվում է օրհնված խաղողից:
Հայկական եկեղեցիներում մինչ օրս ամեն տարի օգոստոս ամսին տեղի է ունենում խաղողի օրհնության արարողություն` խաղողօրհնեքը, որն ունի հազարամյա պատմություն: Ըստ հին հայկական ավանդույթի խաղողը կարելի է ուտել կամ օգտագործել միայն այդ արարողությունից հետո:
Մենք պատրաստում ենք գինի` հայկական ավանդույթներին համապատասխան:

Ըստ Աստվածաշնչի` իջնելով Արարատ լեռան լանջերից և ստեղծելով նոր քաղաքակրթություն` Նոյը տնկում է առաջին որթատունկը ներկայիս Հայաստանի տարածքում և դրանով հիմք դնում հայկական գինեգործության դարավոր ավանդույթներին: