Հպարտության մեծ զգացողությամբ ենք ներկայացնում մեր թաղանթային վակուումային մամլիչը, որն այնքան նուրբ ու զգուշորեն է ճզմում խաղողը, որ պահպանում է նրա բոլոր համային հատկանիշները և բույրը: Այդ եղանակով արտադրված գինիները հնեցման փուլում կամ նույնիսկ շշի մեջ երկար մնալուց, երբեք չեն կորցնում իրենց բնորոշ հարուստ համային բաղադրիչները:
Խաղողահյութից դեպի գինի ճանապարհին կարևոր են նաև խմորման համար կիրառվող սարքավորումները: Մեզ մոտ օգտագործվում են չժանգոտվող, որակյալ մետաղական տարաներ, իսկ սպիտակ գինիները խմորման պրոցեսի մի մասն անցնում են արցախյան կաղնու փայտից պատրաստված տակառների մեջ, որն էլ գինուն հաղորդում է տեղանքին բնորոշ յուրահատուկ համային հատկանիշներ:
Ինչ խոսք, գինու պատրաստման ողջ գործընթացի ժամանակ կարևորագույն դեր է խաղում մեր տաղանդավոր գինեգործը և նրա պրոֆեսիոնալ թիմը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ձեր դատին արժանացնեն ինքնատիպ MEYRON® գինիները:
ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Գ ո ր ծ ը ն թ ա ց
Գինի պատրաստելիս խաղողը չանչազատվում է (խաղողի հատիկներն առանձնացվում են ողկույզից), կեղևազրկվում և մասնատվում է, որից հետո տեղափոխվում է խմորման հատուկ տարաների մեջ։ Սպիտակ սորտերն այս գործընթացներից բացի անցնում են մամլման պրոցեսով, որի ժամանակ մեմբրանային, վակումային մամլիչը նրբորեն ճզմելով խաղողի հատիկները, խաղողահյութն առանձնացնում է կեղևից` թույլ չտալով հյութի հետագա շփումը կորիզի և կեղևի հետ
ԳԻՆԻՆԵՐ
MEYRON
MEYRON-ը ժամանակի ճանապարհորդություն է դեպի քաղաքակրթության և մշակույթի ակունքներ` որտեղ բացահայտվում են հայկական գինեգործության հնագույն ավանդույթները։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Պ ա տ մ ա կ ա ն Ե ր կ ի ր
Մեծ թվով միջազգային գինեգործական զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավում, Հայաստանի Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավները, որոնք հնագիտական նշանակալից ապացույցների վայրեր են, որտեղ հայտնաբերվել են հնագույն խեցեղեն ամֆորաներ, որոնք պարունակում էին գինու և խաղողի կորիզի մնացորդներ, ինչպես նաև գինեգործության համար նախատեսված ավելի քան 6100 տարվա վաղեմության պարագաներ։
Այդ նույն՝ 1450 մետր բարձրության վրա, ժայռոտ լեռների լանջերին են տեղակայված Արենի նուար և Ոսկեհատ սպիտակ հայկական էնդեմիկ սորտերի խաղողի այգիները, որոնց գենետիկ ծածկագրերը հասնում են մինչև նեոլիթյան դարաշրջան:
HISTORY
A n c i e n t c a v e s o f A r e n i
At the same elevation of 1,450 meters, nestled in the rocky mountainsides, are the rolling* vineyards of traditional Armenian varieties of Areni noir and Voskehat white whose genetic codes can be traced back to Neolithic times.