MEYRON ԿԱՐՄԻՐ ԱՐԵՆԻ 2020

10 $

Ներկայացնում ենք ձեզ հայկական ավանդական գինեգործության լավագույն նմուշներից մեկը` նրբահամ Մեյրոն կարմիր անապակ գինին: Վայոց ձորի Ռինդ գյուղին հարակից տարածքում՝ 1450մ բարձրության վրա աճող Արենի տեսակի խաղողի հարուստ համը խտացված է գինու յուրաքանչյուր շշում։ Խմելուց առաջ թույլ տվեք՝ գինին արթնանա և բացահայտի իր արևահամ, նրբագեղ համային գաղտնիքները՝ ներդաշնակ համադրված թավշյա տտիպությամբ, ավանդական գինուն բնորոշ հաճելի և կայուն հետհամային զգացողություններով։ Խորհուրդ է տրվում օգտագործել մսային ուտեստների՝ հատկապես սթեյքի հետ:

Մատուցման իդեալական ջերմաստիճանը՝ 16-17°C։

Տեխնիկական նկարագրություն

ՄԼ: 750
Գինու բաղադրությունը՝ 100% Արենի
Ալկոհոլ՝ 14.5%

Փորձառություն

MEYRON

Այս նրբագեղ կարմիր գինին ստանում են հայկական էնդեմիկ խաղողի Արենի տեսակից, որն աճում է Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի բարձրադիր շրջաններում հիմնված խաղողի մասնավոր այգիներում: