MEYRON ԱՐԵՆԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ 2021

AMD

Ներկայացնում ենք ձեզ ՄԵՅՐՈՆ™ վարդագույն գինին: Այն ստացվում է Արենի էնդեմիկ սորտի խաղողից։ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում տեղակայված խաղողի այգիները գտնվում են ծովի մակերևույթից  1250-ից 1550 մետր բարձրության վրա: Այս գինին ունի բոլոր համային հատկանիշները` ձեզ զարմացնելու և սիրահարեցնելու: Այն տարբերվում է իր բաց վարդագույն երանգով, որի բույրը հիացնում է հատապտղային և մրգային նոտաների ներդաշնակ բազմազանությամբ: Գինու թարմացնող համը հաճելիորեն զարմացնում է իր բալանսավորված մրգահատապտղային տոներով, թարմացնող  թթվայնությամբ և թեթև տտիպությամբ գայթակղող հետհամային զգացողությունով: Խորհուրդ է տրվում մատուցել միջերկրածովյան, ինչպես նաև՝ հայկական ազգային խոհանոցի ուտեստների, աղցանների և չոր  պանիրների հետ:

Իդեալական է որպես ապերիտիվ: Մատուցման ջերմաստիճանը՝ 8-10°C։

Տեխնիկական նկարագրություն

ՄԼ: 750
Գինու բաղադրությունը՝ 100% Արենի
Ալկոհոլ՝ 12.5%

Փորձառություն

MEYRON

ճանապարհորդություն է դեպի քաղաքակրթության և մշակույթի ակունքներ, որտեղ բացահայտվում են հայկական գինեգործության հնագույն ավանդույթները: