MEYRON ՍՊԻՏԱԿ ՈՍԿԵՀԱՏ 2021

10 

Ներկայացնում ենք ձեզ Ոսկեհատ էնդեմիկ սորտի խաղողից ստացված ՄԵՅՐՈՆ սպիտակ գինին: Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում տեղակայված խաղողի այգիները գտնվում են ծովի մակերևույթից  1250-ից 1550 մետր բարձրության վրա: Այս գինին ունի բոլոր համային հատկանիշները` ձեզ զարմացնելու և սիրահարեցնելու: Այն տարբերվում է իր ծղոտային բաց գույնով, իսկ բույրը հիացնում է կանաչ խնձորի, հասմիկի,  ցիտրուսային և հյութեղ արևադարձային մրգերի նրբերանգներով: Թարմացնող համը հաճելիորեն զարմացնում է բալանսավորված և հագեցած ցիտրուսային տոներով, ծաղկային նրբերանգներով, վառ թթվայնությամբ, հյութեղ և հանքային հետհամային զգացողությունով: Խորհուրդ է տրվում մատուցել ձկան, սպիտակ մսի, սառը խորտիկների և ծովամթերքով աղցանի հետ: Իդեալական է որպես ապերիտիվ:

Մատուցման ջերմաստիճանը` 8-10°C։

Մեյրոնը ոչ միայն ճամփորդություն է դեպի քաղաքակրթության ակունքներ, այլև ավանդույթների պատմություն Է:

Տեխնիկական նկարագրություն

ՄԼ: 750
Գինու բաղադրությունը՝ 100% Ոսկեհատ
Ալկոհոլ՝ 14.0%

Փորձառություն

MEYRON

Elegant and legendary wine from the highlands of Armenia, from vineyards at 1450 meters above sea level, home of civilization`s earliest known winery since 6100.